ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից.

«Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: