Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունթության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ: Փոխանցում է Պանորամա-ն։

Ոստիկանության հաղորդմամբ, նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մ.Առաքելյանը 2017թ․-ի փետրվարից իր ամուսնուն ձևակերպել է որպես դպրոցի գիշերային պահակ, ամսական 84.657 դրամ աշխատավարձով, իսկ դստերը 2017թ․-ի հոկտեմբերից՝ որպես ուսուցչի օգնական, ամսական՝ 68427 դրամ աշխատավարձով:

Նրանք փաստացի չեն գնացել աշխատանքի ու նրանց անվամբ մինչև 2018թ․-ի մայիս դուրս գրված աշխատավարձի գումարը, ընդհանուր՝ 1.963.000 դրամ, Մ. Առաքելյանը յուրացրել է:

Նախապատրաստվել են նյութեր: Կատարվում է քննություն: