Wild Play Element այգին Նիագարա ջրվեժի վրայով ճոպանուղու 4 գիծ է անցկացրել: Այժմ համարձակ զբոսաշրջիկները 65կմ/ժ արագությամբ 70 մետր բարձրության վրա կարող են ջրվեժի վրայով անցնել:

700 մ երկարությամբ ուղին ընդամենը կես րոպե է տևում: Ուղևորությունը սկսվում է Grand View Marketplace դիտման հրապարակից և ավարտվում է Խորսշու ջրվեժի մոտ: Ճոպանուղին բաց կլինի մինչև հոկտեմբեր, իսկ թռիչքի գինը մոտ 50 դոլար կարժենա: