Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

ԱԻՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 9-10 անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում հանգստյան օրերին ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +27-+29-ի սահմաններում: