Աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ով զբաղեցրել էր այդ պաշտոնը 2009թ․-ից:

Նրա աշխատանքից ազատման մասին որոշման մեջ մասնավորապես նշված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին Հայաստանի Հանրապետության 2002թ․-ի սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կանոնադրության» 17-րդ կետի դրույթներով որոշում եմ Հասմիկ Կիրակոսյանին 2018թ․-ի հունիսի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնից»։