«Բազմաթիվ խնդիրներ կան և՛ ներքին, և՛ արտաքին, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի ՀՀ անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի», - հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Փոխանցում է ԳալաԹՎ-ն։

Ըստ նրա՝ Հայաստանի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, որը մարտահրավեր է նետում Հայաստանի տարբեր ոլորտներին:

«Կան նաև անվտանգության այլ մարտահրավերներ, օրինակ, լուրջ մարտահրավեր է ՀՀ համար կոռուպցիան, կոռուպցիայի բարձր մակարդակը նույնիսկ Ադրբեջանից եկող վտանգը մի քանի անգամ բազմապատկում է, եթե մենք չենք կարողանում հաղթահարել կոռուպցիան», - գտնում է Արմեն Գրիգորյանը: