ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վաղաժամ լքել Մեծ յոթնյակի՝ Քվեբեկում սկսված գագաթնաժողովը, չմասնակցելով շրջակա միջավայրի պահպանմանն ու գլոբալ ջերմացման խնդիրներին նվիրված քննարկումներին:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ առաջատար վեց երկրներին չի հաջողվել հարթել առևտրային տարաձայնությունները նախագահ Թրամփի հետ, ով որոշել է բարձրացնել Եվրոպայից, Կանադայից և մի քանի այլ երկրներից ԱՄՆ ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսազերծման դրույքաչափերը: