G7-ի երկրները ողջ աշխարհում կանանց կրթության բարելավման համար ավելի քան 2,9 միլիարդ դոլար կուղղեն
Լա Մալբեում ընթացող G7 գագաթաժողովում երկրների ղեկավարները որոշել են 3,8 միլիարդ կանադական դոլար (ավելի քան 2,9 միլիարդ դոլար) ուղղել ճգնաժամային և աղքատ երկրներում կանանց որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները բարձրացնելու տարբեր ծրագրերին: Այս մասին ասվում է շաբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանադան, ԵՄ երկրները, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը այսօր հայտարարում են գրեթե 3.8 մլրդ կանադական դոլարների ներդրման մասին, որը նախատեսված է ողջ աշխարհում որակյալ կրթության մատչելիության բարձրացման եւ խոչընդոտները վերացնելու համար հիմք դնելուն», - նշվում է փաստաթղթում:
Դրանում ընդգծվում է, որ սա խոշորագույն ներդրում է ճգնաժամային և հակամարտող երկրներում կանանց և աղջիկների կրթության ոլորտում:
«Գենդերային հավասարությունը մարդու գլխավոր իրավունքներից է և G7-ում Կանադայի նախագահության ընթացքում կարևոր առաջնահերթություն է եղել», - ասվում է հայտարարության մեջ: