Թուրքիայի «Այս կարգերը պետք է փոխվեն» պլատֆորմի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Այդեմիր Գյուլերը ընտրական օրենսգիրքը խախտելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի դեմ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Այդեմիր Գյուլերը նշել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Բերաթ Ալբայրաքը անօրինական ճանապարհով ձեռք է բերել ընտրողների անձնական հեռախոսահամարները և քարոզչական բնույթի հաղորդագրություն ուղարկել։

Այդեմիր Գյուլերը նշել է, թե նախագահի փեսան պետք է պատասխանատվության ենթարկվի անձնական հեռախոսահամարները անօրինական ձեռք բերելու և ընտրական օրենսգրքի խախտում իրականացնելու համար։