Թրամփը ժամանել է Սինգապուր․ նա կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Էյր Ֆորս Ուան» ինքնաթիռը վայրէջք է կատարել Սինգապուրի Պայա Լեբար ավիաբազայում:
Թրամփը Սինգապուր է ժամանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նպատակով, որը նախատեսված է հունիսի 12-ին։ Այն կանցկացվի Սենտոսա կղզու:
Նշենք, որ Կիմ Չեն Ընը մի քանի օր առաջ արդեն իսկ գտնվում էր Սինգապուրում և հանդիպումներ է ունեցել Սինգապուրի ղեկավարների հետ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում