ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այո», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, սակայն այցինպատակի մասին խոսք չի գնացել։

Նշենք, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին մտադիր են ներկա լինել մի շարք համաշխարհային առաջնորդներ: