Խորտակված «Տիտանիկում» էքսկուրսիաները կսկսվեն 2019թ․
Երկու տուրօպերատորները՝ Blue Marble Private-ը և The Bluefish-ը հայտարարել են հանրահայտ Տիտանիկ խորտակված նավի բեկորների մոտ զբոսաշրջիկներին տանելու պատրաստակամության մասին, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Բրիտանական Blue Marble Private գործակալությունը այս հնարավորությունը պատրաստվում էր արդեն այս տարի առաջարկել, սակայն սուզվող սարքի փորձարկման ժամանակ, որը OceanGate Expeditions-ի համագործակցությամբ ստեղծվել է հատուկ «Տիտանիկում» ճանապարհորդելու համար, կայծակը հարվածել է ջրին և սարքի 70 տոկոսը վնասվել է: Փորձարկումը հետաձգվել է, բայց ընկերությունը վստահ է, որ էքսկուրսիաները կսկսվեն 2019թ․-ին, հատկապես, որ տոմսերն արդեն վաճառվել են:
Տոմսի գինը 105 129 դոլար է: The Bluefish ընկերության հետ սուզվելն ավելի էժան կարժենա՝ 59 680 դոլար:
Օվկիանոսագետները զգուշացնում են, որ «Տիտանիկին» 20 տարուց քիչ ժամանակ է մնացել. նավի մետաղական կորպուսը մանրէները ոչնչացնում են: