Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջև։ Այս մասին հայտնում է hraparak.am կայքը։

Աղբյուրը նշում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն է անցկացրել և երբ դուրս է եկել եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսել են բղավել «Գարեգին, հեռացիր»։ Կաթողիկոսին պաշտպանողներն էլ ի պատասխան վանկարկել են՝ «վեհափառ, վեհափառ»։

Այնուհետև տեղի է ունեցել քաշքշուկ ու ծեծկռտուք։ Միջամտել է ոստիկանությունը։