Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների և մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը և այս համատեքստում օրենքների և Սահմանադրության տառին և ոգուն հետևելը: