Հայաստանի կառավարություըն հունիսի 11-ին հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով մի ամբողջ շարք կարևոր առաջարկություններ են արվում։

Մասնավորապես առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որ առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018թ․-ի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Փաթեթով նաև իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից, եթե կլինեն սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Առաջարկվել էր նաև որոշ ապրանքներ հանել դրոշմավորումից։