Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ցույցը ոստիկանությունը ցրել է։ Ոստիկանները նաև ապամոնտաժել են այնտեղ հաստատված վրանները և տարել «Մի՛ սպանիր ինձ» գրառմամբ վահանակները, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

Բողոքի ակցիայի վայրում դիմակայություն է տեղի ունեցել «Ազգային շարժման», նրա կողմնակիցների և իրավապահների միջև։ Դիմակայության ժամանակ Ռուսթավելի պողոտայում ձերբակալվել են մի քանի մարդ, նրանց թվում՝ «Ազգային շարժման» առաջնորդ և խորհրդարանի պատգամավոր Նիկա Մելիյան, Թբիլիսիի քաղաքական խորհրդի պատգամավոր Իրակլի Նադիրաձեն, «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին, «Նոր Վրաստան»-ի անդամ Գեորգի Խաբուրզանիա և այլք։