ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանել է օրակարգից Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու հարցը։

Հարցի քննարկման ժամանակ Էլոյանը նիստերի դահլիճում չի եղել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Էլոյանը ժամանում է Միացյալ Նահանգներից, դեռ ինքնաթիռում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, հարցը հանվեց քննարկումից։ «Որովհետև այդպես չի կարելի», - ասաց վարչապետը։