Վրացական Գուդաուրի գյուղում ծեծի է ենթարկվել պարապլանի ռուս մասնագետ Ֆեոդոր Չիլիշևը, տեղի բնակիչների հետ տեղի ունեցած բախման հետևանքով:

«News-Georgia»-ն հաղորդում է, որ նրա քիթը կոտրվել է, կողոսկրներն ու ներքին օրգանները վնասվել են: Չիլիշևի խոսքերով, նա ունի «ցնցում, բայց ոսկորները անփոփոխ են»:

Ինչպես հայտնել է ինքը Չելիշևը, կոնֆլիկտի պատճառը «բիզնեսի վերաբաշխումն է»։

«Մեկ տարի առաջ նրանք ինձ ասացին, թե կամ աշխատում ես և վճարում մեզ, կամ այստեղ չես աշխատում... Դա պարզապես բիզնեսի վերաբաշխման փորձ է: Այն քաղաքականության հետ կապ չունի, ընդհանրապես ոչ մի կապ։ Ուղղակի գյուղի տղաները, ովքեր զբաղվում են նույն գործով՝ պարապլանով թռիչքներ, որոշեցին արգելել այլ օդաչուներին թռչել, ովքեր այս վայրից չեն», նշել է Չելիշևը։

Նա պնդում է, որ հրաժարվել է, քանի որ նա ունի լիցենզիա և վրացական բյուջե է վճարել հարկերը:

Միջադեպի փաստով Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել 126-րդ հոդվածով («Բռնություն») և 187-րդ հոդվածով («Վնասի կամ ուրիշի իրերի ոչնչացումը»):