ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում հանդիպման ավարտին: Ստորագրումից հետո Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինին Սպիտակ տուն հրավիրել: Փոխանցում է CNN-ը։

«Սա պատմական հանդիպում էր և մենք որոշել ենք անցյալը հետևում թողնել: Մենք մտադիր ենք պատմական փաստաթուղթ ստորագրել», - ասել է լրագրողներին Կիմ Չեն Ինը ստորագրման արարողության ժամանակ: Նա հայտարարել է, որ աշխարհը «հսկայական փոփոխությունների ականատեսը կդառնա», - հայտնում է ՌԲԿ-ն:

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ հպարտ է հանդիպման արդյունքներով: Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «արժանի զրուցակից և շնորհալի մարդ»:

«Նա արժանավոր բանակցող է, նա խոսում է իր ժողովրդի անունից: Ես իմացա, որ նա շատ շնորհալի մարդ է և պարզեցի, որ շատ է սիրում իր երկիրը», - ասել է Թրամփը:

Փաստաթղթի բովանդակությունը դեռ անհայտ է, սակայն հավանաբար да հռչակագիր է բանակցություններում հաջողության և կողմերի միջև երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: