Հունիսի 9-ից 10-ը Դիլիջանում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Մասնակցում էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող դատավորներ:

Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը: Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում դատավորների համար նման քննարկումներ անցկացվել էին նաև ապրիլին և մայիսին: