ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մա-սով՝ Արտակ Մանուկյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով», - ասված է որոշման մեջ:

Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: