Քնեսեթը հետաձգել է այսօր նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը: Այն տեղի կունենա հունիսի 26-ին՝ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, հաղորդում է The Times-ը:

Որոշումը կայացվել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի և խորհրդարանի՝ «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Սանդբերգի միջև պայմանավորվածության արդյունքում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Քնեսեթը այս շաբաթ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: