Այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է․

«Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով», - ասել է վարչապետը: Փոխանցում է news.am-ը։