Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հունիսի 13-ին առանձին շրջաններում, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 13-ին սպասվում է արևային եղանակ, 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում