ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել
«Կառավարության նիստին, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, կայացվեց որոշում, որը հակասում էր այն նախագծին, որը ես էի ներկայացրել առ այն, որ հետաձգվի պարտադիր բաղադրիչի ամբողջական կիրառումը», - «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց հրաժարական ներկայացրած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով, իր և Կառավարության և տեսլականները կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար և այդ պարագայում հնարավոր չէր շարունակել աշխատել որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Ներկա կառավարությունից եղած հնարավոր վիրավորվածությանը, Մ. Թանդիլյանն արձագանքեց.
«Դա այն կատեգորիան չէ, որով ես առաջ եմ շարժվում։ Իրականությունն այն է, որ ես ունեմ պատկերացումներ և դրանք չեն համապատասխանում այսօրվա Կառավարության տեսլականին»: