Չիկագոյի փողոցներից մեկը անվանվել է հայ Հարոլդ Բեզազյանի պատվին
Չիկագոյի փողոցներից մեկը վերանվանել են հայկական արմատներով Երկրոդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի հերոս Հարոլդ Բեզազյանի պատվին:
Հարոլդը հայ գաղթականների որդի է, որը մեծացել է Չիկագոյի Uptown շրջանում: Նա սովորել է Օբերլին քոլեջում և ավարտել Կոլումբիայի համալսարանը լրագրության մասնագիտությամբ: Բեզազյանը լրագրող է աշխատել «Chicago Times»-ում և 1941 թվականին զորակոչվել է բանակ:
Նա սպանվել է Ֆիլիպիններում, երբ 33 տարեկան էր: Բեզազյանի հայրը որդու պատվին «Bezazian Library» անվանումով գրադարան է բացել, որն գտնվում է Բեզազյանի անվան փողոցում: Նշենք, որ Լեյտենանտ Բեզազյանը պարգևատրվել է «Purple Heart» և «Բրոնզե աստղ» մեդալներով, հաղորդում է patch.com- ը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում