«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչն աջակցում է Կատալոնիայի անջատմանն Իսպանիայից:

Գվարդիոլան նշվում է Ազգային գվարդիայի հաշվետվությունում, որը քննում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ գործը, ինչը չճանաչվեց երկրի կենտրոնական իշխանությունների կողմից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Գվարդիոլան նշվում է՝ որպես անկախության ակտիվ կողմնակից: Մարզչի համար հնարավոր հետևանքների մասին չի հաղորդվում:

Հոկտեմբերին Կատալոնիայի ռեգիոնալ պառլամենտը հայտարարեց Թագավորության կազմից հանրաքվեի հիմքով դուրս գալու մասին:

Գվարդիոլան կրում է դեղին ժապավեն՝ ի աջակցություն կատալոնացի քաղաքական բանտարկյալների: