Ծեծի է ենթարկվել Տավուշի մարզի Բերդ բժշկական կենտրոնի տնօրենը
Տավուշի մարզում, հունիսի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ.-ի և Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Հ.-ի միջև։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վարդան Հ.-ն մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Մ-ի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով, Արմեն Մ.-ն «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում