Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական և արարողակարգի պատասխանատու է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական է նշանակվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Միաժամանակ, վարչապետի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նախարարի տեղակալ է նշանակվել Սմբատ Սաիյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում