Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը:

Նախորդ գիշեր Աբազովը հարցաքննության համար կանչվել էր դատախազություն, ինչից հետո քննչական գերատեսչությունը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին:

Աբազովի ձերբակալությունը ենթադրաբար կապված է Մառնեուլիում քաղաքացի Է.Ա.-ի նկատմամբ խմբակային անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ: Դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել: