Անթալիայի բնակիչներն քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար:

Թուրքական լրատվական կայքի տեղեկացմամբ՝ զուգարանների վրա սովորական ցուցանակների փոխարեն իսլամական ավանդական հագուստով պատկերված կերպարներ են. կանանց զուգարանի վրա գլխաշորով, տղամարդկանց զուգարանի վրա՝ ֆեսով: Նման ցուցանակներ օգտագործվում են այն երկրներում, որտեղ գործում են շարիաթի կանոնները, և այդ հանգամանքը մտածելու տեղիք է տալիս, քանի որ դրանք ուղակի նկարներ չեն, այլ այն ունի ավելի խորն իմաստ և նպատակ։

Աքդենիզ համալսարանին պատկանող ստադիոնի այդ հատվածը հատկացվել է Անթալիայի նետաձիգների ակումբին, որպես նետաձգարան, որտեղ պետք է անցկացվեն համալսարանի ուսումնական ծրագրում ներառված նետաձգության դասերը: Նշվում է, որ նետաձգարանի բացմանը 2017-ի մայիսին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը և այլ պաշտոնյաներ: