ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Արցախում Արմեն Սարգսյանը այցելել է Դադիվանք: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետև շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:

Նշենք, որ նախագահի պաշտոնում սա Արմեն Սարգսյանի առաջին այցն է Արցախ։