Արմավիրի մարզպետարանը քաղաքացիներին աշխատանքի է հրավիրում
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ: Փոխանցում է 168.am-ը:
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում եմ ձեզ առ այն, որ իմ նախաձեռնությամբ այսուհետ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնները համալրվելու են առավել բաց և թափանցիկ ընթացակարգով:
Ելնելով վերոգրյալից` նախ ներկայացնում եմ համապատասխան թափուր պաշտոնները.
1. «Բամբակաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
2. «Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
3. «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
4. «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
5. «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» Առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ):
6. «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ)։»