Ռուս պրանկեր Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, ովքեր հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կրկին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից. այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն:

Ձայնագրությունը հրապարակվել է: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ասել է, որ կազմակերպությունը, նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են աջակցել Հայաստանին ընտրական օրենսդրության բարեփոխման գործում:

Նշենք, որ ավելի վաղ նույն այդ անձինք զանգահարել էին Մեր Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Նրանք հայտնել էին, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: