Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Ռուսաստան - Սաուդյան Արաբիա բացման խաղով հունիսի 14-ին Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 11 քաղաքների 12 ստադիոններում կայանալիք մրցաշարին կմասնակցի 32 հավաքական: Բացման արարողությունը տեղի կունենա մեկնարկային խաղից առաջ:

Սպասվում է 17 երկրների ղեկավարների ներկայություն: Արարողությանը տրիբունայից կհետևի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջնության պաշտոնական երգը կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, Էրա Իստրեֆին և Դիպլոն: