Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 14-ին, 64 կողմ, 23 դեմ ձայներով ընդունեց ՀՀ 2017թ․-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը քննարկվել էր երեկ՝ հունիսի 13-ի նիստում: «Ծառուկյան» խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց:

Նշենք, որ 2017թ․-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս, թեեւ նախատեսված էր 3,2 տոկոս: ՀՀ տնտեսական աճը շուրջ երկու անգամ ավելի է եղել, թե՛ համաշխարահային տնտեսության, թե՛ ԵՏՄ երկրներում արձանագրված աճերի համեմատությամբ:

2017թ․-ին միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը կազմել է 195 հազար դրամ. պետական հատվածում՝ մոտ 164 հազար դրամ, մասնավոր հատվածում՝ մոտ 232 հազար դրամ: Գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 17,8 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ 3,5 տոկոսը, այն մոտենում է երկարաժամկետ կայուն մակարդակին: Արտահանումն աճել է 21,2 տոկոսվ, իսկ ներմուծումը՝ 28,8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նկատմամբ աճել է 26,9 տոկոսով և կազմել 6,4 մլրդ դոլար»:

2017թ․-ի բյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրլն 210 մլրդ դրամ, սակայն ճշգրտվել են՝ դառնալով 1 տրլն 320,9 մլրդ դրամ: Փաստացի եկամուտները կազմել են 1 տրլն 238 մլրդ դրամ կամ կատարվել է Ծախսերը կազմել են 1 տրլն 360 մլրդ դրամ, որը ճշտվելուց հետո դարձել է 1 տրլն 561 մրլդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 505 մլրդ դրամ: