ԱՄՆ, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թոփ դիվանագետները խոստացել են Սինգապուրում գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում միասին աշխատել, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Չունգ-շն և Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Սեուլում հանդիպել են Թրամփի և Կիմի կողմից Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հայտարարությունը ստորագրելուց 2 օր հետո:

Պոմպեոն պնդել է, որ Փհենյանը մտադիր է իր միջուկային զինանոցից հրաժարվել, սակայն ասել է, որ դա «հեշտ գործընթաց չի լինի»: