Apple-ը մտադիր է վերացնել iOS օպերացիոն համակարգի անվտանգության «անցքը»
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է վերացնել iOS օպերացիոն համակարգի անվտանգության «անցքը», որը հատուկ ծառայություններն օգտագործում են iPhone-ից տեղեկություններ ստանալու համար, հայտնում է Reuters-ը:
Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով ընկերությունը կկարողանա իր օգտատերերին պշտպանել այն երկրներում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները սմաթֆոններն առգրավում են կամ կոտրում տեղեկություններ ստանալու համար:
«Մենք իրավապահ մարմիններին շատ ենք հարգում և անվտանգության բարելավումները չենք մշակում նրանց ջանքերին խոչընդոտելու համար», - հայտարարել են Apple-ում:
Ընկերությունում հավելել են, որ խոսքը մեթոդի մասին է, որում օգտագործվում է USB-ի միջոցով iPhone-ին միացումը: Apple-ում շեշտել են, որ այս խոցելիության մասին գիտեն ոչ միայն հատուկ ծառայությունները, այլև հանցագործները: Հաղորդվում է, որ խոցելիությունը վերացնող բարելավումը նախատեսված է iOS 11.4.1 և iOS12 բետա տարբերակներում: