Անուբաղ Համբարյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից», - ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ», - ասված է նախագահի ստորագրած հրամանագրով: