Ամերիկյան Facebook ընկերության հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա վերահսկել է այն միջոցառումները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին կազմակերպություններին անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ սկանդալների ֆոնին ձեռնարկել էր:

«Facebook-ում ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո ես որոշեցի, որ իմ կյանքում պետք է նոր փուլ սկսվի: Տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունն և հաղորդակցությունները ղեկավարելն ինձ իսկական հաճույք էր պատճառում: Այս գործը սակայն շատ ինտենսիվ է և այլ նպատակների համար ժամանակ չի թողնում», - Facebook-ի իր էջում գրել է նա: