Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Արցախի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ Արշավիր Ղարամյանը նոր պաշտոն ունի:
Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Ղարամյանն ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունիսի 6-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում