ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է 100 մլրդ դոլար գումարով չինական ապանքների երկրորդ ցուցակը, որոնց ներմուծման համար Թրամփը մտադիր է մաքսատուրք սահմանել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշենք, որ այսօր Թրամփի վարչակազմը մտադիր է ներկայացնել 50 մլրդ դոլարի չինական ապրանքների ցուցակը, որոնց համար մաքսատուրքեր կսահմանվեն:

Երկրորդ ցուցակը պետք է նույն գործընթացով անցնի, ինչ առաջինը՝ հրապարակային քննարկումներ, ինչի հետ կապված այն ուժի մեջ մտնելու համար կարող է պահանջվել 60 կամ ավելի օր: Ցուցակը նախատեսված է ամերիկացի սպառողների և ձեռնարկությունների վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, որոնք ապրանքների և այլ երկրներից մատակարարումների ընտրության հնարավորություն կստանան: Քանի որ մաքսատուրքերի սահմանման դեպքում ազդեցությունից խուսափել, հավանաբար, չի հաջողվի: