Ֆուտբոլի աշխարհի 2018թ․-ի առաջնության առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը երեկ 5:0 հաշվով պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Հանդիպմանը «Լուժնիկի» մարզադաշտում հետևում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:

Այսօր տեղի են ունենալու Եգիպտոս-Ուրուգվայ, Մարոկո-Իրան և Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումները: