ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Սրբուհի Ղազարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, Գրիգոր Մուրադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:

Արման Բոշյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ։ Սեդրակ Բարսեղյանն ազատվել է կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։