Երկրին մոտենում է 2015 TB-145 աստերոիդը, որի ձևը գանգ է հիշեցնում. այն նվազագույն տարածությամբ մոլորակին կմոտենա 2018 թվականին: Այդ մասին գրել է ScienceDaily պորտալը:

«Մենք հնարավորություն կունենանք նոր տվյալներ ստանալ, որոնք կօգնեն կատարելագործել մեր գիտելիքներն այդ մարմնի և նմանօրինակ այլ մարմինների մասին, որոնք մոտենում են մեր մոլորակին»,-հայտարարել է Անդալուսիայի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական Պաբլո Սանտոս-Սանսը: Արտասովոր աստերոիդի չափը կազմում է 625-ից մինչև 700 մետր, իսկ դրա պտույտի ժամանակ՝ շուրջ երեք ժամ: