Վարչապետը դեռ չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Փոխանցում է news.am-ը։
Նա հավելեց, որ վարչապետը դիմումը ստացել է 3 օր ուշացումով, քանի որ աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ-ում:
«Հրաժարականի դիմումը եթե վարչապետը ստորագրի, դա անմիջապես կհայտարարվի, քանի որ թաքցնելու բան չկա այդտեղ», - նշեց նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում