Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հիշեցնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կիլոմետրին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մետր է, որից 6 մետրը սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, ասված է ԱԻՆ այսօրվա հաղորդագրությունում: