Գվատեմալայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC-ի ժամանակով 02.32-ին: Երկրաշարժի էպիկենտրենը տեղակայված է Գուանագասապա բնակավայրից 5 կմ հարավ-արեւմուտք: Օջախը գտնվում է մոտ 99 կմ խորությամբ:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: