Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը հարվածել են Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների 9 օբյեկտի ուղղությամբ՝ ի պատասխան այրվող փուչիկների արձակման, որոնք հրդեհներ են առաջացնում հրեական պետության սահմանային շրջաններում։ Այս մասին հայտնում է բանակային մամուլի ծառայությունը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավիահարվածները հասցվել են պաղեստինցիների կողմից Իսրայելի հարավային ուղղությամբ երեք հրթիռի արձակումից առաջ:

«Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարձակում են գործել Գազայի հատվածի հյուսիսում գործող «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու ռազմակայանների տարածքում գտնվող ինը ռազմական օբյեկտների եւ զենքի պատրաստման արհեստանոցի վրա», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պաղեստինյան կողմից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:

«Հարվածները հասցվել են Իսրայելի ուղղությամբ պայթուցիկ օդային օձերի և փուչիկների արձակմանն ի պատասխան», - մեկնաբանել են զինվորականները: