Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև ընթացիկ ամսվա վերջ կայցելի Բրյուսել, Մինսկ և Բեռլին: Այս մասին հունիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Փոխանցում է news.am-ը։

Հունիսի 20-21-ը նախատեսված է նախարարի այցը Բրյուսել, որտեղ տեղի կունենա Համագործակցության խորհրդի առաջին նիստը, և հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հունիսի 22-ին ԱԳ նախարարը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 28-29-ը նախատեսված է այց Բեռլին:

Հունիսի 29-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պատվիրակությունների մանակցությամբ նիստ կանցկացվի Երևանում: